InfoSkills
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Եթե դու ինչ-որ մեկի համար ճրագ ես վառում, այն լուսավորում է նաև քո ճանապարհը:
Մի քիչ իմ մասին․․․
Թրեյներ, անդրագոգ, դերասան։ 

25 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ թրեյներների ուսուցման, վերապատրաստման, հանրային խոսքի և հաղորդակցման հմտությունների, թիմբիլդինգների, ծրագրերի նախագծման և կառավարման, մոնիթորինգի և գնահատման, ուսումնական ծրագրերի մշակման, քաղաքացիական հասարակության զարգացման, համայնքային մոբիլիզացման ոլորտումներում: Որպես արվեստի կառավարման դասախոս, դասավանդում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ղեկավարում՝ Որակի ապահովման կենտրոնը, նախագահում՝ Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան։

Մի շարք վերապատրաստման, ուսումնական - մեթոդական ձեռնարկների համահեղինակ եմ:

Կից կարող եք տեսնել գրականության ցանկը։

Համագործակցում եմ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։

Կից կարող եք տեսնել CV-ին։

Ասա ինձ, և ես կմոռանամ, ցույց տուր ինձ, և ես կհիշեմ, մասնակից դարձրու և ես կսովորեմ

Կոնֆուցիոս

Varuzhan Avanesyan * InfoSkills *
Ինչ եմ առաջարկում
Որպես վերապատրաստումների մեթոդաբան կարող եմ տրամադրել տեսական և մեթոդաբանական աջակցություն հաստատության համապատասխան անձնակազմին՝ ներկայացնելով նրանց ոչ ֆորմալ կրթության հիմնական սկզբունքները և գործնական աշխատանքների իրականացման համար շնորհել մեթոդաբանական մի ամբողջ գործիքակազմ։

Դասընթացն իրականացնում եմ ակտիվ և ինտերակտիվ մեթոդներով, տեսական նյութի և գործնական կարողությունների համադրմամբ՝ միաժամանակ օգտվելով նաև առցանց ուսուցման հարթակի ընձեռած հնարավորություններից։

Դասընթացի ընթացքում անցկացվում են գործնական խաղեր, որոնք ուղղված են արդյունավետ հաղորդակցման, որոշումների կայացման, կրեատիվ խնդիրների լուծման, բանակցային հմտությունների բարելավման, հանրային խոսքի զարգացման, և նպաստում են այդ հմտությունները գործնականում կիրառելուն։

Սովորել առանց մտածելու` անիմաստ է , մտածել առանց սովորելու` վտանգավոր:

Կոնֆուցիոս

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ներկայացվում են դասընթացների շարքը, որը կարծում եմ ոչ միայն Ձեզ,
այլ Ձեր կազմակերպության համար առավել արդյունավետ և օգտակար կլինի

Երեք բան երբեք չի վերադառնում` ժամանակը, խոսքը, հնարավորությունը, այդ իսկ պատճառով մի՛ կորցրու ժամանակը, ընտրի՛ր բառերը և բաց մի՛ թող հնարավորությունը:

Կոնֆուցիոս

Դասընթացի հիմքում․

  • Կարողությունների վրա հիմնված ուսուցում
  • Մոդուլային ուսուցում
  • Սովորողակենտրոն ուսուցում
  • Ինտերակտիվ և համագործակցային ուսուցում
  • Քննադատական մտածողություն և ստեղծարարություն
  • Գործունեության ընթացքում ուսումնառության արդյունքին միտված ուսուցում
InfoSkills
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ․․․

Իրականում կյանքը պարզ է, բայց մենք համառորեն բարդացնում ենք այն:

Կոնֆուցիոս

Զրուցելիս մարդիկ երեք սխալ են անում՝

ցանկությունն է խոսել ավելի շուտ, քան պետք է,

ամաչկոտությունն է` չխոսել այն ժամանակ, երբ պետք է,

խոսել` առանց զրուցակցին նայելու:

ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
Դասընթացները կարող են իրականացվել շաբաթվա ցանկացած օր, անգամ երեկոյան, ներառյալ հանգստյան օրերը։ Յուրաքանչյուր դասընթացի իրականացման համար առաջարկում եմ գնային ճկուն համակարգ։ Առավել մանրամասը դիտարկելու և քննարկելու համար կարող եք կապվել ինձ հետ։
+374 55 57 51 50
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դասընթացավարների Վերապատրաստում ToT

Դասընթացի նկարագիրը. Նպաստել դասընթացավար/թրեյների գիտելիքների , հմտությունների, կարողությունների բարձրացմանը։ զարգացնել ինտերակտիվ դասընթացներ վարելու հմտությունները, ընդլայնել դասընթացավարի արդյունավետ վարքագծային դրսևորումներն ու բարձրացնել արդյունավետությունը, որպես դասընթացավար:

Արդյունքում․ Կկարողանան մշակել առանձնահատուկ գործնական աշխատանքներ ու իրավիճակային դերախաղեր, տպավորիչ ու ոգևորող դասընթացներ անցկացնելու համար

Կտիրապետեն խմբի դինամիկայի կառավարման ու տարբեր տիպի մասնակիցների հետ արդյունավետ աշխատանքի հնարքներին։ Կսովորեն մշակել ընտրած թեմայով դասընթացի կառուցվածք, բովանդակություն ու գնահատման չափանիշներ։ Կկարողանան իրենց իսկ մշակած դասընթացի թեմաները բխեցնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի բաղադրիչներից ու նպաստել նույն այդ մշակույթի հաստատմանն ու տարածմանը


1

Հանրային խոսքի և ներկայացման հմտություններ

Դասընթացի նկարագիրը. Զարգացնել մասնակիցների հանրային խոսքի և ներկայացման հմտությունները, բարձրացնել հաղորդակցման արդյունավետությունն ու զարգացնել խոսելու հմտությունները տարբեր իրավիճակներում, ակտիվացնել մասնակիցների միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցումը

Արդյունքում․ Կկարողանան ներկայացնել հանրային խոսքի, հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար, դարձնել խոսքը առավել գրավիչ և ազդեցիկ՝ օգտագործելով ձայնը, տոնայնությունը և մարմնի լեզուն։

Կսովորեն կենտրոնացնել ուշադրությունը առանցքային հարցերի և խոսքը ընկալելի դարձնելու վրա՝ գրավելով լսարանի ուշադրությունը։


2

Արդյունավետ հաղորդակցման հմտություններ

Դասընթացի նկարագիրը. Նպաստել մասնակիցների արդյունավետ հաղորդակցման գիտելիքների, հմտությունների, կարողությունների բարձրացմանը։ Բացահայտել տարբեր մակարդակներում առավել արդյունավետ հաղորդակցվելու և հաղորդակցման ընթացքում հաջողության հասնելու իրենց պոտենցիալը՝ միաժամանակ նպաստելով աշխատանքների արագ և արդյունավետ իրականացմանը: Աջակցել հաղորդակցման տարբեր մեթոդների տիրապետմանը, ներառյալ` արդյունավետ և կոնտեքստին ու միջավայրին համապատասխան վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության տեխնիկաներին


Արդյունքում․ Կտիրապետեն հաղորդակցման տարբեր մեթոդներին, ներառյալ` արդյունավետ և կոնտեքստին ու միջավայրին համապատասխան վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության տեխնիկաներին, համոզման մեթոդներին, կոնֆլիկտների կառավարման ոճերին:

կառավարման ու տարբեր տիպի մասնակիցների հետ արդյունավետ աշխատանքի հնարքներին

Կսովորեն մշակել ընտրած թեմայով դասընթացի կառուցվածք, բովանդակություն ու գնահատման չափանիշներ


3

Սթրեսի, կոնֆլիկտների և փոփոխությունների կառավարում

Դասընթացի նկարագիրը. Դասընթացի նպատակը մասնակիցների ինքնավերահսկողության և ինքնակառավարման հմտությունների կատարելագործումը, սեփական հոգեբանական և ֆիզիկական վիճակի բարելավմանն ուղղված հմտությունների զարգացումն է։ Կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ հաղթահարման և լուծման հմտությունների ձևավորումը, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումն ու ինքնազարգացումը։


Արդյունքում․ Կտիրապետեն ներքին վիճակի հավասարակշռության վերականգնման մեթոդներին և կբացահայտեն կենսագործունեության տարբեր պայմաններում սեփական անձի պոտենցիալ հնարավորությունները։ Կուսումնասիրեն կոնֆլիկտի առաջացման, զարգացման գործոնները, կվերլուծեն կոնֆլիկտային իրավիճակները, կուսումնասիրեն այն անձնային գործոնները, որոնք նպաստում են կոնֆլիկտների առաջացմանը կամ հաղթահարմանը, հոգեբանական մեթոդների միջոցով կուսումնասիրեն սեփական անձի և վարքի առանձնահատկությունները, հոգեբանական խաղերի ու վարժանքների միջոցով ձեռք կբերեն կոնֆլիկտների և փոփոխությունների կառավարման փորձ։


4

Արդյունավետ կառավարման հմտություններ

Դասընթացի նկարագիրը. Այս դասընթացը հնարավորություն կընձեռի ձեռք բերել կառավարման վերաբերյալ կարևորագույն գիտելիքներ, փորձ և հմտություններ` կառավարման ոճեր, կառավարման հոգեբանություն, կառավարչական հարաբերություններ, հաղորդակցումը և որոշումների կայացումը կառավարման գործընթացում, թիմային աշխատանքի կառավարում, ղեկավար-ենթակա փոխհարաբերություններ և այլն։

Արդյունքում․ Ձեռք բերված գիտելիքների ամբողջությունն իր հերթին հնարավորություն կտա բարձրացնելու և զարգացնելու մասնակիցների աշխատանքի արդյունավետությունը։


5

Որոշում կայացնելու և

Բանակցային հմտություններ

Դասընթացի նկարագիրը. Դասընթացի նպատակը որոշումների ձևավորման տեխնոլոգիաների հետ (կառավարչական, գործնական, հոգեբանական) ծանոթացնելն է, ինչպես նաև օգնելը ձևավորելու որոշման կայացման սեփական մոդել՝ գործնական խաղերի, թեստերի, պրակտիկ վարժությունների և խնդիրների միջոցով: Զարգացնել մասնակիցների բանակցային հմտությունները և նրանց փոխանցել այնպիսի գիտելիքներ ու կարողություններ, որոնք կօգնեն վարել արդյունավետ բանակցություններ և հասնել հաջողության բիզնես միջավայրում։

Արդյունքում․ Դասընթացի ընթացքում կանցկացվեն գործնական խաղեր, որոնք ուղղված կլինեն կրեատիվ խնդիրների լուծմանը և կնպաստեն այդ հմտությունները գործնականում կիրառելուն: Ձեռք բերված գիտելիքների ամբողջություն իր հերթին հնարավորություն կտա բարձրացնելու և զարգացնելու մասնակիցների աշխատանքի արդյունավետությունը։


6

Ֆասիլիտացիոն, մոդերացիոն հմտություններ

Դասընթացի նկարագիրը. Զարգացնել մասնակիցների ֆասիլիտացիայի և մոդերացիայի հմտությունները, բարձրացնել արդյունավետ քննարկումներ վարելու հմտությունները ձևավորել և զարգացնել ներանձնային-միջանձնային հաղորդակցումը։

Արդյունքում․ Դասընթացի ընթացքում կանցկացվեն գործնական խաղեր, որոնք ուղղված կլինեն կրեատիվ խնդիրների լուծմանը և կնպաստեն այդ հմտությունները գործնականում կիրառելուն

7

Մեդիագրագիտություն

Դասընթացի նկարագիրը. Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին զարգացնելու մեդիայի ու խոսքի ազատության դերը, ինչպե՞ս է աշխատում մեդիա ոլորտը, ինչո"վ է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից, ի՞նչ հիմնական հասկացություններ կան, ի՞նչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները և ինչպե՞ս պետք է քննադատաբար օգտվել մեդիայից: Քննադատորեն վերլուծել և ստուգել տեղեկությունները, տարբերի հավաստի ու կեղծ լուրերը։ Տարբերակի տեղեկատվության նպատակները և դրսևորել դրանք նպատակային օգտագործելու հմտություններ։

Արդյունքում․ Դասընթացի ընթացքում կանցկացվեն գործնական խաղեր, որոնք ուղղված կլինեն կրեատիվ խնդիրների լուծմանը և կնպաստեն այդ հմտությունները գործնականում կիրառելուն։ Որպես ակտիվ քաղաքացի կարողանա օգտագործել մեդիա գործիքները ժողովրդավարական գործընթացներում և մարդու իրավունքների պաշտպանության համար։

»

»
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Ձեր կարծիքը շատ կարևոր է ինձ համար, և
Դուք կարող եք վստահ լինել, որ
Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն
պարտադիր արձագանք կստանա:
Սիրով կարձագանքեմ Ձեր հարցերին
ցանկացած կապի միջոցներով։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website